Ստեփանակերտում կկառուցվի իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

արայիկհարությունյան

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Առաջիկայում կսկսվեն թաղամասի նախագծանախահաշվային աշխատանքները: Սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ ձևավորվող նախընտրական շտաբներում շարունակում եմ ամենօրյա հանդիպումներս իմ թեկնածությանն աջակցող քաղաքացիների հետ: Դրանց ընթացքում ի թիվս այլ հարցերի, խոսել եմ վերջերս սփյուռքահայ գործարարի հետ ձեռք բերված նոր պայմանավորվածության մասին, որի արդյունքում Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը: Առաջիկայում կսկսվեն թաղամասի նախագծանախահաշվային աշխատանքները:

Շուտով դրան կանդրադառնամ ավելի մանրամասն…»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հարությունյանը: