Հարությունյանն այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թև, հանդիպում ունեցել 30 համայնքում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

արայիկհարությունյան

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը մեկնարկած քարոզարշավի ընթացքում այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թև, որտեղ հանդիպումներ է ունեցել ավելի քան 30 համայնքներում և ներկայացրել նախընտրական ծրագրի՝ հենց Քաշաթաղին վերաբերող մասը: Այս մասին հայտարարություն է տարածել Արայիկ Հարությունյանի գրասենյակը:

«Մեծ էր ոգևորությունս, երբ բնակիչներն իրենք սկսեցին խոսել այն հսկայածավալ աշխատանքների մասին, որոնք իրականացվել են այստեղ իմ վարչապետության տարիներին: Ես նրանց խոսքում տեսա հավատ, որ ծնվել է արվածն արձանագրելու գիտակցումից: Սակայն կցանկանայի առանձնացնել ինձ համար ամենակարևորն այցիս ընթացքում. Տիգրանավանում և Աղաձորում ուխտի գնացի հենց այդ հողի համար իրենց կյանքը տված Արցախ Հովսեփյանի և Հակոբ Խաչատրյանի շիրիմներին, իսկ հետո եղա նրանց ընտանիքներում։ Եվ հավաստիացնում եմ ձեզ, որ մենք գիտակցում ենք այդ պատասխանատվության չափն ու կարևորությունը, իսկ ապացույցը հայրենիքի զարգացման մեր տեսլականն է, որն իրականություն կդառնա բոլորիս նվիրումի ու անխոնջ աշխատանքի շնորհիվ»,- ասված է գրառման մեջ։