ՍԴ-ում ճգնաժամ չկա․ Ֆելիքս Թոխյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Թոխյան

Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը պնդում է՝ որ ՍԴ-ում չկա ճգնաժամ:

«Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա», - լրագրողներին ասաց նա:

Լրատվամիջոցի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Վահե Գրիգորյանի աշխատանքի չգալու, բայց աշխատավարձ ստանալու հարցին, Թոխյանն ասաց.

«Դուք իրեն էդ հարցով դիմեք»:

Նա նշեց, որ մի քանի անգամ հանդիպել է Վահե Գրիգորյանին, որի ընթացքում որպես ավագ դատավոր խորհուրդներ է տվել:

«Երբ եկել եմ ՍԴ, միակն եմ եղել, ով պապի չէր, այսօր միակն եմ դատարանում, ով պապի է: Ավագի իրավունքով իմ հորդորներն ուղղակի ասել եմ», - ասաց Թոխյանը:

Թոխյանը չմանրամասնեց Վահե Գրիգորյանին տված իր խորհուրդների մասին: