Արտակ Դավթյանը պաշտոնական այցով Վրաստանում է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

/

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը պաշտոնական այցով Վրաստանում է: Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:

Պաշտոնական այցով Վրաստան գտնվում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ում այսօր ընդունել է Վրաստանի զինված ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Չաչիբաիան:

Պաշտոնական հանդմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև պաշտպանական համագործակցության խորացմանը, ռազմական կրթության և ռազմական բժշկության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:

Վլադիմեր Չաչիբաիան իր գործընկերոջը ներկայացրել է վրացական պաշտպանական ուժերում շարունակվող բարեփոխումները:

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը նաև ծաղկեպսակ է դրել Թբիլիսիի Հերոսների հրապարակում։

Երկօրյա այցի ընթացքում ՀՀ Զինված ուժերի պատվիրակությունը կայցելի նաև Կրծանիսում գտնվող JTEC ուսումնական կենտրոն։

Տեսանյութեր

Live

Լրահոս