Մակրոնը, Մերկելը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

,

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծված իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

«Երեք առաջնորդները հեռախոսազրույցի ընթացքում Իդլիբի հետ կապված անհանգստություն են հայտնել բնակչության աղետալի վիճակի, ինչպես նաև հետագա ռազմական գործողությունների ռիսկերի վերաբերյալ: Նրանք պայմանավորվել են, որ ճգնաժամից դուրս գալու համար  պետք է գտնվի քաղաքական լուծում: Այս առումով, նրանք ողջամիտ են համարել մոտ ապագայում համատեղ հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», - ասել է Շտեֆեն Զայբերտը: