Դավաճաններ են եղել իրավապահ համակարգի ամենավերին օղակներում․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

Կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարի ընթացիկ իրավիճակին վերաբերող քննարկում է անցկացրել, որի ժամանակ հերթական անգամ հայտարարել է, որ բավարարված չէ, կոռուպցիայի դեմ պայքարով, որին հետևում է նաև միջազգային հանրությունը։

«Չնայած կոռուպցիայի ծավալներն աննախադեպ են, բավարարված չեմ դրա արդյունքներով, համոզված է նաև, որ բավաավարարված չէ նաև հանրությունը։ Ընդ որում՝ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նկատի ունեմ, ոչ միայն ու ոչ այնքան կոռուպցիոն գործերով դատավճիռների կայացումը, որքան պետությունից ու ժովովրդից գողացված միջոցների վերադարձը Հայաստանի պետական գանձարան»,-ասել է Փաշինյանը, ապա ընդգծել, որ, այդուամենայնիվ, կոռուպցիայի դեմ պայքարի ծավալներն աննախադեպ են։

Փաշինյանը նաև նշել է, որ հեղափոխությունից հետո կոռուպցիոն գործերով 150 միլիոն գումար է վերականգնվել։

«Մի շարք կոռուպցիոն գործերով մի շարք կասկածյալներ ու մեղադրյալներ լքել են ՀՀ տարածքը, ինչի արդյունքում նշյալ գործերով քննությունը մտել է փակուղի կամ այդ ճանապահին է կամ նման սպառնալիքի առաջ։ Չեմ թաքցնի իմ գնահատականը և հստակ կասեմ, որ նման իրավիճակի առանցքային պատճառներից մեկն այն է, որ իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են, բառիս բուն իմաստով, դավաճաններ, որոնք կոռուպցիայի դեմ պայքարի ծխախածկույթի տակ առաջնորդվել են այլ հաշվարկներով և այլ հանձնարարություններով»,-ասել է վարչապետը։