Իրանից 52 ուղևոր փոխադրվեց Հայաստան․ նրանք կգտնվեն տնային հսկողության տակ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

թորոսյան

«Թեհրան-Երևան ինքնաթիռը, որը 52 ուղևորի փոխադրեց Զվարթնոց օդանավակայան մեր մասնագետի ուղեկցությամբ, բարեհաջող վայրէջք կատարեց»: Այս մասին Ֆեյսբուքյան էջում հայտնել է առողջապահության նախարարը։

«Բոլոր ուղևորները նորից զննվել և ջերմաչափվել են, ինչը բավարար միջոց է այս պահին: Նրանք կգտնվեն տնային հսկողության տակ: Հաջորդ չվերթը լինելու ուրբաթ օրը: Նույն ընթացակարգով կիրականացվեն բոլոր կանխարգելիչ միջոցառումները:

Ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի նախարարության մամուլի ծառայության կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Live

Լրահոս