ՀՖՖ գլխավոր քարտուղարը նշանակվել է Օլիմպիակոս-Վուլվերհեմփթոն հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

հֆֆ

Մարտի 12-ին և 13-ին կկայանան ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի 2019/2020 մրցաշրջանի 1/8 եզրափակիչ հանդիպումները։

ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նշանակվել է մարտի 13-ին Հունաստանում կայանալիք «Օլիմպիակոս» (Հունաստան) – «Վուլվերհեմփթոն» (Անգլիա) հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ։

Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: