«Վստրեչի Ապերի» նկատմամբ հետախուզում է հայտարարվել․ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից սպանության փորձ, կողոպուտ և անձի առևանգում կազմակերպելու մեղադրանքով հետախուզվում է Երևանի բնակիչ Արամ Վարդանյանը (հայտնի է «Վստրեչի Ապեր» անունով): Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Նշվում է, որ նրա  նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ոստիկանությունը, երաշխավորելով անձի գաղտնիությունը, քաղաքացիներին հորդորում է նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունենալու դեպքում հայտնել ոստիկանությանը: