Վրաստանում ՀՀ դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում դիմել հյուպատոսություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News    

Վրաստան

Հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի (COVID-19) տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ հորդորում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական տիրույթում գտնվող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տեղեկություն իրենց գտնվելու վայրի վերաբերյալ՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, բնակության վայր /երկիր, մարզ, քաղաք) ստորև նշված էլ-փոստի հասցեին։

«Հիշեցնում ենք, որ հյուպատոսական հաշվառման կանգնելը կամավոր և անվճար գործընթաց է, որի նպատակն է ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելը, արտակարգ իրավիճակներում հնարավոր աջակցություն ցուցաբերելը, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելը։

Հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի հղումը՝

https://www.mfa.am/hy/consular-registration/

📧 ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեն [email protected],

☎️ ՀՀ դեսպանության հեռախոսահամարը՝ (+995 32) 295 17 23»,- ասված է դեսպանության հայտարարությունում։