Մենք վատագույն վիճակում չենք, չենք ուշացրել, կանխարգելիչ քայլերը տվեցին իրենց արդյունքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News 

«Շատ ու շատ քաղաքացիների վրա դեռևս չեն ազդել պարետի երեկվա հայտարարությունները։ Ոստիկանությունն այստեղ անելիք ունի»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Պատգամավորի խոսքով, սակայն, չպետք է ելնենք այն կանխավարկածից, թե բոլորի մտքին առաջին հերթին գալու է՝ ինչպես անել, որ շրջանցեն որոշումները կամ խաբեն։
«Բոլորը պետք է հասկանան, որ սա որևէ մեկի քմահաճույքի համար չի արվում, այլ՝ հանրային առողջությունը պահպանելու։ Կարող են լինել քաղաքացիներ, որոնք կփորձեն շրջանցել կամ որոշակիորեն չենթարկվել օրենքներին։ Բայց կարծում եմ, որ բոլորը ելնելու են այն կանխավարկածից, որ չեն խաբելու։ Այլ  բան է, որ ոստիկանությունն այստեղ պետք է որոշակի  խստացումներ անի»,- ասել է պատգամավորը։

Ըստ Հովհաննիսյանի՝ տեսնելով, թե վիրուսն ինչպես է ողջ աշխարհում տարածվում՝ մենք ներկայումս վատագույն վիճակում չենք, և կատարված կանխարգելիչ քայլերը տվել են իրենց արդյունքը։ Հովհաննիսյանը վստահեցնում է, որ այսօր խնդիրը վարակի շատ արագ տարածումը կանխելն է։ 

Առավել մանրամասն՝ տեսանյութում։