Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա ապրիլի 1-ի համեմատ բարձրացել է 1 սանտիմետրով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

սևան

Սևանա լիճը, ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ծովի մակարդակից բարձր է եղել 1900 մետր 46 սանտիմետր, ինչը 1 սանտիմետրով ավելի է նախորդ տարվա նույն օրվա նիշից:

Նույն աղբյուրի համաձայն՝ 2020 թվականի առաջին երեք ամսում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 33 միլիոն 115 հազար խորանարդ մետր ջուր:

Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Սևան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում: