Նախագահն Արմեն Հայկյանցին ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

նախագահ

ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Հայկյանցը նշանակվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 138-րդ հոդվածը և հաշվի առնելով Սահմանադրական դատարանի 2020 թվականի մարտի 31-ի ՍԴՈ-1518 որոշումը. Արմեն ՀԱՅԿՅԱՆՑԻՆ նշանակել Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար»,-նշվում է հրամանագրում: