Թվերի տեսություն. Արա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

զոհրաբյան

«Թվերը ներկայացվում են առանց մեկնաբանության»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Ըստ https://countrymeters.info/ru/Italy տվյալների՝ մոտ 60 մլն. բնակչություն ունեցող Իտալիայում 2020 թվականին (03.04.2020թ. դրությամբ), այսինքն՝ 94 օրվա ընթացքում, մահացել է 148.912 մարդ: 

Հետևաբար 2020 թվականին՝ 1 օրվա ընթացքում Իտալիայում մահացել է 1584 մարդ (148.912/94 օր):

Նույն կայքի տվյալների համաձայն Իտալիայում 2019 թվականի ընթացքում մահացել է ընդհանուր 579.244 մարդ: Այսինքն 2019 թվականին՝ 1 օրվա ընթացքում Իտալիայում մահացել է 1586 մարդ (579.244/365 օր):

Իտալիայում մահացած մարդկանց համեմատության թվերն են՝ 
2019թ.- 1586 մարդ
2020թ.- 1584 մարդ»