Վարդենիս-Ճամբարակ ճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. կա 1 զոհ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

վթար

Ապրիլի 7-ին՝ ժամը 18:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «MAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Գնել Թ., ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Տեսանյութեր

Live

Լրահոս