Ի՞նչ է Չինաստանը նվիրաբերել Հայաստանին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

Պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Չինաստանից Հայաստան են բերվել մեծաքանակ բժշկական պարագաներ և սարքավորումներ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կառավարության պատրաստած տեսանյութը Չինաստանից Հայաստան ուղարկված բժշկական պարագաների մասին: