Նախատեսվում է հատուկ սարք ներկրել. այն թույլ կտա ավտոմատացված ռեժիմով արտադրել ՊՇՌ թեստեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

պարետ

«Չինաստանից իրականացվող հաջորդ թռիչքով մենք ներկրելու ենք 100 հազար թեստի համար ռեագենտներ, որոնք հանձնվելու են Մոլեկուլյար կենսաբանության ինտիտուտին»։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասել է փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։

Ավինյանի խոսքով՝ նախատեսվում է հատուկ սարքավորում ներկրել, որը թույլ կտա ավտոմատացված ռեժիմով ՀՀ-ում արտադրել ՊՇՌ թեստեր. «Մենք մեր թեստերի կարիքը պետք է կարողանանք ամբողջական բավարարել։ Արդեն իսկ մոտավորապես  60 հազար թեստ ներկրել ենք Չինաստանից, 20 հազար սպասում ենք Լեհաստանից։ 100 հազար թեստի հումք ենք պատրաստվում ներկրել հաջորդ շաբաթ»: