Երազում էի իտալերեն կամ իսպաներեն սովորել. Մխիթարյան

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ  16, 24 News

Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի МАТЧ ТВ-ին տված հարցազրույցում  ասել է, որ իր նախատեսածից շուտ է ստիպված եղել հրապարակային խոսել իտալերեն:

«Ինչպե՞ս այսպես արագ իտալերեն սովորեցի: Մի օր ասացին, որ հենց այդ օրը պետք է իտալերենով հարցազրույց տամ: Պատասխանեցի, որ պատրաստ չեմ, քանի որ խոստացել էի իտալերենով հարցազրույց տալ մրցաշրջանի ավարտին,  ոչ թե մրցաշրջանի առաջին կեսի վերջում: Բացի այդ՝ ես իտալերեն կամ իսպաներեն սովորելու երազանք ունեի: Գիտեմ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, մի փոքր գերմաներեն ու իտալերեն: Պորտուգալերենն արդեն մոռացել եմ»,- ասել է Մխիթարյանը: