Ucom-ը նոր տնօրեն ունի. ընկերության Տնօրենների խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ  16, 24 News 

յուքոմ

Հայաստանի կապի և հեռահաղորդակցության Ucom ընկերությունը նոր տնօրեն ունի: Այս առնչությամբ ընկերությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Ապրիլի 14-ին, հիմք ընդունելով ընկերության նախկին տնօրենի կողմից ներկայացված աշխատանքից ազատման դիմումը, հրատապ կարգով հրավիրվել է Տնօրենների խորհրդի նիստ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, հաստատվել է նոր տնօրենի նշանակումը։

Նոր գլխավոր տնօրենը Արա Սերգեյի Խաչատրյանն է, ով որպես Տնօրենների խորհրդի անդամ պաշտոնապես միացել է Ucom ընկերության թիմին 2019թ. դեկտեմբերի 25-ին։  Մասնագիտական կենսագրությունը ներկայացված է հաջորդիվ։

Նշենք, որ ապրիլի 14-ի նիստին ներկա են գտնվել Տնօրենների խորհրդի բոլոր անդամները, սակայն Ալեքսանդր Եսայանը հայտարարել է, որ ինքը նիստը ընդունում է որպես քննարկում և չի մասնակցում նիստին, ինչը նույնպես ներառվել է արձանագրության մեջ (արձանագրության քաղվածքի պատճենբերված է հաջորդիվ)։

 

Ucom ընկերության Տնօրենների խորհուրդը կարևոր է համարում ընդգծել, որ.

 

  1. Ըստ Ընկերության կորպորատիվ փաստաթղթերի, ընկերությանգլխավոր տնօրենին նշանակում և ազատում է Տնօրենների խորհուրդը։

 

  1. Հիմք ընդունելով ընկերության նախկին տնօրենի դիմումը՝ ընկերության խորհուրդը նոր տնօրեն է նշանակել Արա Սերգեյի Խաչատրյանին, ով ստանձնում է պարտականությունները նշանակման պահից՝ ս.թ. ապրիլի 14-ից: ՀՀ օրենսդրության համաձայն, Ucom ընկերության անունից այսուհետ իրավասու է հանդես գալ միայն գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը և իր կողմից լիազորված անձինք։

 

  1. Ընկերության հետագա ընթացիկ գործընթացների մասով տեղեկատվություն կտրամադրի նոր տնօրենը (Բացառություն է կազմում Ընկերության խորհրդի և ընդհանուր ժողովի իրավասության հարցերը, որոնցով, ինչպես և այս դեպքում հանդես գալու իրավունք ունի համապատասխան մարմնի ներկայացուցիչը)»,- ասված է հայտարարության մեջ։

 

Արա Սերգեյի Խաչատրյան

Ucom ընկերության գլխավոր տնօրեն

 

Մասնագիտական կենսագրություն

 

Կրթությունը

 

Ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ տնտեսագիտության բակալավրի աստիճանով։ Մագիստրոսական աստիճանը ստացել էՄեծ Բրիտանիայիում գտնվող Լոնդոնի «Բիզնես դպրոցում» և ԱՄՆ ՆյուՅորքի Կոլումբիայի համալսարանի «Բիզնես դպրոցում» (MBA):Մասնագիտական որակավորումներ ունի միջազգային ֆինանսական և կառավարման ինստիտուտներից։

 

Աշխատանքը

 

Աշխատել է PWC, Baker Tilly, Path միջազգային կառավարմանխորհրդատվական ընկերությունների առանցքային պաշտոններում,իսկ վերջին տարիներին՝ «Գալաքսի» ընկերությունների խմբում։Դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։Հանդիսանում է Ամերիկյան համալսարանի շարունակականկրթության խորհրդատվական մարմնի անդամ։

Ամուսնացած է, ունի մեկ զավակ»,- ասված է ընկերության հայտարարությունում: