3-ամյա աղջիկը չի ճանաչել Ուհանից վերադարձած բժիշկ հորը. AsiaOne

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

բժիշկ

3-ամյա աղջիկը չի ճանաչել սեփական բժիշկ հորը, որը վերադարձել է տուն Ուհանից: Այս մասին հաղորդում է AsiaOne-ը:

Պարբերականի փոխանցմամբ՝ 39-ամյա բուժեղբայր Վան Բենսյուն երկու ամսով գործուղվել էր Ուհան՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Նրա խնամակության տակ էր ավելի քան 20 պացիենտ:

Լարված աշխատանքի ընթացքում տղամարդը լրիվ ճերմակել է և դարձել անճանաչելի:

Վերադառնալով տուն՝ Գույչժոու, Բենսյուն շեմից ձայն է տվել երեք տարեկան աղջկան, աղջիկը տարակուսանքով հետաքրքրվել է՝ ով է այս տղամարդը: Պարբերականի հաղորդմամբ՝ երեխային մի քանի րոպե է պահանջվել հորը ճանաչելու համար:

Նշենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 407 439 է, որից 165 073-ը՝ մահվան ելքով: