Ողջ ներուժն ուղղեք COVID-19 Հայաստան դրամահավաքին․ նախագահի կոչը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News        

նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի կոչը

«COVID-19 Հայաստան․միասին հաղթահարենք համաճարակը» խորագրով համահայկական դրամահավաքի մասին
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի համաճարակի տարածման վտանգները, ինչպես նաև դրանից բխող առողջապահական, սոցիալ-տնտեսական համաշխարհային մարտահրավերները, «Հայաստան» համահայկական հիմնադրամը ընդգրկուն ու համապարփակ ձևաչափով ընդլայնում է «COVID-19 Հայաստան․միասին հաղթահարենք համաճարակը» խորագրով համահայկական դրամահավաքը։
Կոչ եմ անում Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված բոլոր պետական այրերին, հոգևոր առաջնորդներին, սփյուռքում գործող կուսակցություններին և կազմակերպություններին, անհատներին՝ իրենց ողջ ներուժն ուղղել այս դրամահավաքին, օգտագործելով բացառապես Հիմնադրամի խողովակները։ Այն է՝ դրամական փոխանցումներ իրականացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքում հատուկ այս նախաձեռնության համար ստեղծված առցանց հարթակի կամ բանկային հաշվեհամարների միջոցով, ինչպես նաև սփյուռքի համայնքներում կապվել Հիմնադրամի տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ հավաքագրված միջոցները նաև այդ խողովակներով Հիմնադրամին փոխանցելու նպատակով։
Հավաքագրված ողջ միջոցները կուղղվեն առողջապահության ոլորտին, ինչպես նաև ամենահրատապ անհրաժեշտութուն ունեցող սոցիալական խնդիրների լուծմանը»։