ՏՏ ընկերությունների 10% ը շահել է կորոնավիրուսից, հաղթահարումից հետո նույն տեմպով կաճեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում տեղեկացրել է, որ նախարարության հարցումների արդյունքների համաձայն, տեխնոլոգիական ընկերություների 10%-ի աշխատանքի վրա կորոնավիրուսը դրական է ազդել։

Նախարարի խոսքով՝ առցանց առևտրի հարթակները բազմապատկել են իրենց շրջանառությունները, ինչը նաև նպաստում է անկանխիկ վճարումների համակարգի զարգացմանը՝ թույլ տալով բարձրացնել պետության կառավարման արդյունավետությունը և մեծացնել տնտեսության թափանցիկությունը։
Նախարարը վստահ է, որ համաճարակի հաղթահարումից հետո տեխնոլոգիական ոլորտն աճի նույն տեմպերին կվերադառնա։

Արշակյանը, խոսելով նաև «Հայփոստ» ՓԲԸ-ի նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման մասին, հերքել է մամուլի տեղեկությունները, թե իշխանությունն իր յուրայիններին է փորձում գործի տեղավորել՝ ընդգծելով, որ նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի՝ Հայկ Կարապետյանի նշանակման գործընթացում օրենքի խախտում չի եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։