Մեծ Բրիտանիան սկսում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումը

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News    

կորոնավիրուս
   

Միացյալ Թագավորությունում ապրիլի 23-ին սկսվում է պատվաստանյութի փորձարկում, որը կարող է պաշտպնել կորոնավիրուսով վարակվելուց։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Մեթ Հենքոքը։

«Օքսֆորդից մի խումբ գիտնականների ես կփոխանցեմ 20 միլիոն ֆունտ ստերլինգ, կամավորներին և փորձարկումներին մասնակցողներին կարվեն պատվաստումներ, որոնք մշակվել են հենց այդ ինստիտուտում: Մեկնարկը կտրվի հինգշաբթի»,- ասել է Հենքոքը։

Կառավարությունը մասնագետներին նախատեսում է հատկացնել 43 մլն ֆունտ ստերլինգ։

«Սա դեռ փրկության հույս չէ: Մենք դեռ չգիտեք, պատվաստանյութն արդյունավետ կլինի այդ վարակիդեմ պայքարում: Պետք է երկու գլխավոր հարցի պատասխան ստանանք՝ որքանո՞վ է այն անվտանգ և պատվաստանյութի ներարկումն ի՞նչ կողմնակի էֆեկտներով կարող է ուղեկցվել»,-ասել է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Փոլարդը: