Ծաղկաձորում կարանտինի մեջ գտնվող զույգն ամուսնացել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

Երբ առավոտյան գնում էի Ծաղկաձոր, ինձ ասեցին, որ ծաղիկ ու տորթ ա պետք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Art Lunch-ի տնօրեն Բակուր Մելքոնյանը` կից հրապարակելով տեսանյութ:

«Հարցնում եմ ի՞նչ առիթ ա, ասում են` հարսանիք։ Մտածեցի կատակում են, այ մարդ պարզվեց իրականում կարանտինի մեջ գտնվող մի զույգ այսօր ամուսնացավ

Վստահ եմ, այ ըսենց համեստ ու օրիգինալ միացած զույգը երբեք չի բաժանվի։ Երջանկություն եմ մաղթում»,- նշել է նա: