Պատկերացնու՞մ եք՝ ընդդիմադիր Փաշինյանին հարվածեին ելույթներից հետո, սա խայտառակություն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News 

Ազգային ժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը մեր քաղաքական ուժերի հավաքական խայտառակությունն էր։ 24TV- ի «Հարցազրույց» հաղորդման եթերում տեղի ունեցած միջադեպին նման գնահատական է տվել փաստաբան Նորայր Նորիկյանը։ 

Փաստաբանը համաձայն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականի հետ, որ սա առաջին հերթին հենց իր պարտությունն էր, երկրորդը՝ մեր բոլորի՝ հասարակության։ 

Ըստ Նորիկյանի՝ սա խոսում է քաղաքական մտքի ճգնաժամի մասին։ 
«Խորհրդարանում, որտեղ չեն գեներացվում գաղափարներ, որտեղ չի ձևավորվում պետության քաղաքական օրակարգը, որտեղ ապագայի վերաբերյալ բանավեճ չկա, մենք ականատես ենք լինելու այսպիսի դրսևորումների»,- կարծում է Նորիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս