Ռոմանոս Պետրոսյանը մարզի 11 վետերանների համար խորհրդանշական նվերներ է պատրաստել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

վետերան

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում շնորհավորել է վետերաններին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ։

«Սիրելի՛ վետերաններ, սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայրենական Մեծ պատերազմում տարած փառավոր հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ։

Ֆաշիստական ոճրագործության դեմ պայքարը միավորեց ժողովուրդներին, և այդ միահամուռ պայքարում անուրանալի է հայ ժողովրդի ավանդը։

Այսօր մենք տարիների հեռվից նույն խորին երախտագիտությամբ և ակնածանքով ենք հիշում նացիզմի դեմ հաղթանակ տարած պատերազմի մասնակիցների խիզախությունը, տոկունությունն ու արիությունը:

Կոտայքում Հայրենական պատերազմի մասնակից 11 վետերան ունենք, ում երկուշաբթի օրը, հակահամաճարակային բոլոր նորմերը պահպանելով, կայցելեն խորհրդականներս և իմ կողմից խորհրդանշական նվերներ կհանձնեն։

Փառք ու պատիվ Հայրենական Մեծ պատերազմի բոլոր մասնակիցներին, վետերաններին և մեծ խոնարհում բոլոր ընկածներին»,-գրել է մարզպետը: