Վիտալի Բալասանյանն ու կուսակիցներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News      

Վիտալի Բալասանյան

Մայիսի 9-ին, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ու Արցախի «Արդարություն» կուսակցության մի խումբ ներկայացուցիչներ Հաղթանակի տոնի, ԱՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ այցելեցին Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեցին Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: Այնուհետև ծաղիկներ դրեցին նաև Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի(Բեկորի) հուշաքարի պատվանդանին: