Աբխազիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 10-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

.

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 10-ի: Այս մասին հաղորդում է «Ալիք Մեդիան»:

Նախօրեին անցկացրած 17 թեստի արդյունքում վարակը հաստատվել է ևս մի մարդու մոտ, ում տեղափոխել են Գուդաութիի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ բուժվում է ևս 6 պացիենտ:

Նշենք, դե ֆակտո Աբխազիայում կորոնավիրուսից առողջացել է 2՝ այդ թվում 95 տարեկան պացիենտ, արձանագրվել է մեկ մահ: