Ես ինձ մեղավոր եմ զգում, որ համավարակի առաջին օրերին բուկլետներ էի բաժանում. Աննա Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News    

Աննա Հակոբյան

Կորոնավիրուսի համավարակը ժողովրդավարության փորձ էր ամբողջ աշխարհի համար, դժբախտաբար դաժան փորձ էր։ Այս մասին 1in.am-ի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Նշանակություն չունի նավ ունես թե այլ շքեղություններ,  դրանք այս օրերին չես կարող օգտագործել, իսկ եթե ունես ընկեր, որի հետ կարող ես մտքեր փոխանակել։ Այս մեկուսացումը ստիպեց մարդկանց վերագնահատել արժեքներն ու արժեվորել մարդկային հարաբերությունները: Մի հին խոսք կա՝ մարդը մարդով է մարդ: Շատերը հասկացան այս բառերի իմաստը»,- նշեց վարչապետի տիկինը:

Ըստ Աննա Հակոբյանի համավարակի տարածման դեմ պայքարում գործադիրն արեց առավելագույնը եւ շարունակում է անել:

«Գուցե մարտավարական սխալներ եղան, բայց ոչ ոք ապահովագրված չէ սխալներից: Ես բարձր պատասխանատվություն ունեմ եւ ինձ մեղավոր եմ զգում, որ համավարակի առաջին օրերին բուկլետներ էի բաժանում եւ դիմակով ու ձեռնոցով չէի, թեեւ դրանցով լինելու դեպքում լավ ուղերձ կհղեի: Բայց ես հետեւել եմ առողջապահության նախարարության ու պարետատան ցուցումներին: Կարող է եւ սխալներ եղել են, բայց ամեն ինչ արվում է ժողովրդին պաշտպանելու համար»,- հավելեց նա։

Քննադատությունների վերաբերյալ, թե իրավիճակի համար մարդկանց են մեղադրում, թե ցածր գիտակցության պատճառով է այսքան տարածված վարակը, Աննա Հակոբյանն ասել է, որ թյուրըմբռնման պատճառը սոցցանցերն են:

Տեսանյութեր

Live

Լրահոս