Հայտնի է, թե որ դատավորը կքննի Ծառուկյանի գործով վերաքննիչ բողոքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 30, 24News

Ծառուկյան

ՀՀ Վերաքնիչ քրեական դատարանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով բողոքները մակագրվել է  դատավոր Մխիթար Պապոյանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը:

Նշենք, որ Վերաքննիչ դատարանում կքննվի 2 բողոք`  Դատախազության բողոքը Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու առաջին ատյանի որոշման դեմ եւ Ծառուկյանի պաշտպանների բողոքը` մեղադրանքում հիմնավոր կասկածի նվազագույն շեմը հաղթահարված չլինելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին, առաջին ատյանի դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը:

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը), նա մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրինի։

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս