Վրաստանում կորոնավիրուսի 5 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News 

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք: Այս մասին հայտնում է կառավարության կողմից ստեղծված հատուկ՝ stopcov.ge կայքը։ 

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 958 դեպք:

Ապաքինվել է ևս 8 պացիենտ,ապաքինվածների թիվը կազմում է 838: Կորոնավիրուսի հետևանքով մինչ օրս երկրում մահացել է 15 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 3903 մարդ:  

 --0—ՄՀ