Վերջին 1 օրում COVID-19-ից 18 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 34 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 8, 24News

մահ

Հուլիսի 8-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29820 դեպք, որից 17427-ը՝ առողջացած, 521-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11708 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 127171 թեստավորում:

Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 535 նոր դեպք և 520 առողջացած։

Վերջին 1 օրում կորոնավիրուսից 18 մարդ է մահացել: Առողջապահության նախարարությունը մահվան դեպքերի մասին հայտնում է, որ պացիենտները եղել են 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 84 (կին), 78 (կին), 34 (կին), 93 (կին), 83 (կին), 39 (կին), 71 (տղամարդ), 68 (տղամարդ), 78 (տղամարդ), 75 (տղամարդ), 68 (տղամարդ), 54 (կին), 73 (տղամարդ), 75 (տղամարդ), 82 (տղամարդ) և 70 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

--00—ԼՄ