ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News
Չորեքշաբթի օրը հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցել էր Բերդի փրկարար ջոկատին պատկանող շտապօգնության ավտոմեքենան, որի անձնակազմը հրաշքով ողջ էր մնացել։ Այս մասին, իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեքենան սպասարկում էր սահմանապահ գյուղերին։ Այսօր Բերդի փրկարարները ստացան նույն մեքենայի «յուղը վրան» տարբերակը։ Եւս մի մեքենա ձեռք բերեցինք Նոյեմբերյանի փրկարարների համար։ Մեքենաները քիչ առաջ հասան Տավուշ»,- գրել է նա։