Ռուսաստանում հայ-ադրբեջանական բախումները հայերը չեն հրահրել. Փաշինյան

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 28, 24News

նիկոլ

Ադրբեջանական իշխանությունները ցանկանում են Ռուսաստանը վերածել ազգամիջյան հակամարտության թատերաբեմ: Այս մասին РБК-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանում հայերի ու ադրբեջանցիների բախումները հայերը չեն հրահրել: Նախապես ադրբեջանցի գործարարներին պատկանող ռուսական խանութներում արգելափակել են հայկական ապրանքները, դրանից հետո սկսվել են բախումներ: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ վերջին 15 տարիներին Ադրբեջանում կիրառվող ատելության հռետորաբանության շարունակությունը:

Դրան հակառակ՝ Հայաստանի նախկին և ներկա բոլոր իշխանությունների հռետորաբանության մեջ չի եղել Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ ազգային ատելության և թշնամանքի որևէ տարր:

«Եկեք համեմատեք Հայաստանի բոլոր իշխանությունների և Ադրբեջանի կառավարության հռետորաբանությունները: Մենք կտեսնենք, որ հայկական կողմի հռետորաբանության մեջ ատելություն չկա: Այո, կան սկզբունքներ, կան պատկերացումներ, բայց ոչ ատելություն: Նույնը չենք կարող պնդել ադրբեջանական ղեկավարության մասին»,- ասել է վարչապետը:

Միևնույն ժամանակ, ըստ Փաշինյանի, վերջին դեպքերը ևս մեկ կարևոր նրբություն ունեն. փորձ է արվում ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանում, այն վերածել ազգամիջյան կոնֆլիկտների թատերաբեմ:

«Հայկական կողմը դա հասկանում է, ուստի Երևանի դիրքորոշումը միանշանակ է. չի կարելի տրվել այդ սադրանքներին, քանի որ Ռուսաստանում կայունությունը Հայաստանի համար ռազմավարական առումով կարևոր գործոն է: Ադրբեջանական կողմի պահվածքն անթույլատրելի է ոչ միայն քաղաքական և օրենսդրական առումով, այլ բարոյական տեսանկյունից»,- նշել է նա:

 

--00--ԱԹ

 

Տեսանյութեր

Live

Լրահոս