Ողբերգական դեպք․ 36-ամյա տղան որսի ժամանակ անզգուշաբար մահացու վիրավորել է 65-ամյա հորը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1

Սեպտեմբերի 7-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմանում Ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Գավառի վարչական շրջանում գտնվող սարերից մեկում կրակոց է հնչել և կա զոհ։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Խաչիկ Ս․-ն էր. նա անզգուշաբար հրազենային վնասվածք է ստացել իր 36-ամյա որդու՝ Ալեքսան Ս․-ի կողմից որսի ժամանակ անզգուշաբար կատարված կրակոցի հետևանքով։

Դեպքի փաստով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հրացանը, ինչպես նաև ավտոմեքենան, որով փորձել են վիրավորին տեղափոխել հիվանդանոց։ 

--00—ԼՄ