Ռուսաստանը զորավարժություն է սկսել Կասպից ծովում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

աշխարհ

Ռուսաստանի Դաշնությունը հոկտեմբերի 16-ին զորավարժություններ է սկսել Կասպիս ծովում։ Զորավարժության շրջանակներում նավերը հրթիռային կրակ են արձակելու օդային և ծովային թիրախների ուղղությամբ։

Ինչպես հաղորդում են ՌԴ պաշտպանության նախարարությունից, զորավարժության ընթացքում հրթիռային նավերի անձնակազմերը գործելու են Հարավային ռազմական օկրուգի ավիացիայի հետ համատեղ:

Բացի այդ, նավերը կլուծեն պահպանվող օբյեկտների տարածքում պայմանական ապօրինի զինված կազմավորումները ոչնչացնելու խնդիրներ:

--0--ԿԿ