Աշխարհում վարակակիրների ընդհանուր թիվը 60,7 մլն է, մահացել է 1,4 մլնն, ապաքինվել՝ 42 մլնն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

կորոնա մահ

Նոյեմբերի 23-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 60,720,993 է, որից 1,426,841-ը մահացել է, 42,032,104-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 17,262,048 է, որից 104,519 մարդ կամ 0,6 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 13,137,962 վարակման դեպք, որից 268,219-ը մահացել է, 7,452,540-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 7,805,280 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ կա 9,266,705 վարակակիր, ապա Բրազիլիան՝ 6,166,898 վարակակիր, չորրորդում Ֆրանսիան է՝ 2,170,097 վարակակիր, հինգերորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը՝ 2,162,503 վարակակիր:

Հայաստանը ցանկում 51-րդն է, երկրում վարակակիրների ընդհանուր թիվը 129,085 է:

Տարածաշրջանի երկրներից Իրանը ցանկում 15-րդն է. վարակակիրների ընդհանուր թիվը 894,385 է: Թուրքիան ցանկում 24-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը 467,730 է: Ադրբեջանը ցանկում 62-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը 102,396 է, իսկ Վրաստանը՝ 57-րդը, վարակակիրների ընդհանուր թիվը 114,889 է:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ