Զովունի գյուղի 18-ամյա բնակչի մոտ 25 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:

Հերթական դեպքը ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները բացահայտեցին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, դեկտեմբերի 2-ին` ժամը 6.30-ի սահմաններում, քրեական հետախույզները Դավիթաշենի 2-րդ թաղամասից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Զովունի գյուղի 18-ամյա մի բնակչի:

Անձնական խուզարկությամբ կասկածվողի պայուսակից հայտնաբերվեց 25 փաթեթ յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգված:

Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը մարիխուանա է, պահել է իր օգտագործման համար:

Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկաքիմիական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս