Մեզ հետ ապրող թուրքի շների հետ շան պես կվերաբերվենք ես և իմ մարտական ընկերները

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 22, 24News

ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը հիմք է ստեղծում Շուշիի անկման առեղծվածի հայտնաբերման և բացահայտման ուղղությամբ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Շուշիի անկման հետ փորձում են նաև ինձ կապել և մի մեծ ֆեյքային հրոսակախումբ է անընդհատ հարձակվում, դուք թողեցիք դուրս եկաք, որի պատճառով Շուշին ընկավ և այլն, ինչը ուղղակի չէր կարող լինել։ Եթե նախկինում ես միշտ ասել եմ, որ մարտավարական օղակում ստորաբաժանումները մինչև վերջ պայքարել, կռվել են, այսօր արդեն իր հայտարարությունից հետ ինձ մոտ կասկածներ են առաջանում, որ իրոք ինչ-որ մութ հարցեր կան, որոնք պետք է բացահայտվեն»,- ասել է Օհանյանը:

«Ակնհայտ է որ Շուշին հայկական քաղաք է, Շուշին ունի 800 տարվա պատմություն, գոնե 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, երբ Շուշին բռնակցվեց Ադրբեջանին, բնակչության 55-56 տոկոսը հայեր էին։ Խորհրդային ժամանակ, իհարկե, որոշակի չափով հայաթափվեց, իսկ արցախյան շարժմանը զուգընթաց մնացած հայերը դուրս եկան, բայց 92-ի մայիսի 9-ին Շուշին նորից ազատագրվեց մեր հերոսների կողմից և Շուշին նորից ապրում էր հայերով»,- նշել է նախկին նախարարը:

Բանախոսն անդրադարձել է նաև Փաշինյանի այլ աղմկահարույց հայտարարություններին, ներքաղաքական ստեղծված իրավիճակին, իր անձի շուրջ վերջին շրջանում ինֆորմացիոն ակտիվությանը և թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս