Այստեղ կարելի է զգալ և շոշափել այն գաղափարը,որ հայոց պետականության հիմքը հայկական բանակն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

,

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Բանակի օրվա կապակցությամբ այցելեցինք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:

Այստեղ է պատրաստվում մեր ապագա սպայակազմը: Այստեղ կարելի է զգալ և շոշափել այն գաղափարը, որ հայոց պետականության հիմքը հայկական բանակն է, իսկ բանակի ողնաշարը՝ սպայակազմի այս դարբնոցը:

Պետությունը պետք է առավելագույն ջանք գործադրի, որպեսզի հայ սպան կենտրոնանա իր մասնագիտության վրա, այն է՝ հայրենիքի պաշտպանությունը»:

--00--ԱՀ