Չնեղվեք, դուք Մակունցին ուղարկեք դեսպան. Սուրեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News

Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Ադրբեջանին՝ տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ:

Սա ասում է ՄԽ համանախագահ երկրի դեսպանը: Մի պետության դեսպան, որ մշտապես պնդում էր, որ ԼՂ հարցի ռազմական լուծում չկա:

Սա վկայում է մեկ բանի մասին: Հայաստանի իշխանությունները տապալել են և հետևողական տապալում են արտաքին քաղաքականությունը՝ բոլոր ուղղություններով:

Բայց չնեղվեք: Դուք Մակունցին ուղարկեք դեսպան՝ սաղ կդզի»:

--00--ԱԹ