ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Սահմանային հարցերով բարձրացված աղմուկը իրականության հետ քիչ աղերս ունի։ Նույնիսկ 1 մմ՝ ի վնաս ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների, զիջում չունենք։ Իսկ հրապարակված փաստաթղթերը սարքված են։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը։
Պատգամավորի գնահատմամբ՝ այս ամենն արվում է խուճապ առաջացնելու համար։ «Սյունիքի հետ կապված «գաղտնի պայմանավորվածություններ» կա՞ն, դե՛, թող հրապարակեն, տեսնենք կա՞ն, թե՝ չկան։ Ռևանշիզմի դրսևորում է։ Բոլորը մի կետից են կառավարվում։ Մեր իշխանության դեմ այնքան ստեր են հորինվում, որ դրանց հերքումն ավելի շատ ռեսուրս է պահանջում»,- նկատել է նա։
Խոսելով տնտեսության վիճակի մասին՝ Գևորգյանն արձանագրել է, որ ակտիվություն է նկատվում, կան ներդրումներ։ Բանկերն ավելի շատ են գյուղատնտեսությանն ու արդյունաբերությանը վարկեր տրամադրել։ Պատգամավորը խոսել է նաև Ամուլսարի շահագործման, արտաքին պարտքի ավելացման և այլ հարցերի վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ