Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԱԻ նախարարին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

հասարակական

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է  ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են արտակարգ իրավիճակների կանխարգելման և հաղթահարման հարցերում երկու հանրապետությունների համապատասխան օղակների համգործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է ԱՀ ՆԳՆ նախարար Կարեն Սարգսյանը:

--0--ԿԿ