ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

փիլոյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորվեց: Դատարանը քիչ առաջ բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։

Տեղեկությունը «Լուրերին» հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ իրավապահները խուզարկություն են իրականացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում։ 

--00--ԱՀ