Արցախի ռուս խաղաղապահները Հայրենական մեծ պատերազմին նվիրված միջոցառումներ են նախաձեռնել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

1
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձին նվիրված «Ընտանիքի պատմություն՝ հաղթանակի պատմություն» խորագրով միջոցառումների շարք են նախաձեռնել։

Նախաձեռնությունը մեկնարկել է Արցախի Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի՝ 1941-1945 թվականներին հիտլերյան ուժերի դեմ մարտերում զոհված զինվորների հիշատակին կանգնեցված հուշարձանի մոտ։ Ըստ աղբյուրի՝ երիտասարդ սերնդի շրջանում Հայրենական մեծ պատերազմի թեմայի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու և պատմության խեղաթյուրում թույլ չտալու համար ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն այսուհետ կանոնավոր կերպով կմասնակցեն այդ թեմայի մասին կազմակերպվող դասընթացներին։

Ահդ նախաձեռնությունից զատ՝ խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնը, համագործակցելով Մարտակերտի, Մարտունիի և Ասկերանի շրջանների վարչակազմերի հետ, նախաձեռնել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված ազատամարտիկների հուշարձանների և հուշակոթողների բարեկարգման աշխատանքներ:

Այս նախաձեռնությունները կտևեն մինչև մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը:

--00—ԼՄ