Հայաստանն Իրանում առևտրային կցորդ կունենա․ միտում կա ակտիվացնելու փոխադարձ այցերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

նկար

Հայաստանն Իրանում առևտրային կցորդ կունենա։ Այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Որոշման համաձայն՝ Հայաստանից Իրան կգործուղվի համապատասխան պաշտոնյա գիտակ անձ՝ առևտրական կցորդ։ Նա պատշաճ և մշտական հիմունքներով կարող է ապահովել Հայաստանի տնտեսավարների շահերի պաշտպանությունն իրանական շուկայում։

«Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիք ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում սպասվում է ծախսերի և եկամուտների փոփոխություն։

Որոշման դրդապատճառն այն է, որ միտում կա ընդլայնելու առևտրատնտեսական համագործակցության ոլորտները, ակտիվացնելու փոխադարձ այցերը և համատեղ միջոցառումների իրականացումը, ինչպես նաև գործակցել ԻԻՀ ավանդական գոծընկերային նահանգների և ԻԻՀ այլ խոշոր նահանգների ու քաղաքների հետ:

«Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունն Իրանի Իսլամական Հանրապետության հետ 2020 թվականին կազմել է 400,2 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ արտահանումը Հայաստանից Իրան կազմել է 84,8 մլն ԱՄՆ դոլար, իսկ Իրանից Հայաստան ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 315,4 մլն ԱՄՆ դոլար», - նշվել է հիմնավորման մեջ։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս