Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների հավաքներ․ կառավարության որոշում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

դդ

2023թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքները։

ՀՀ կառավարության այսօրվա որոշման համաձայն՝ կմասնակցեն ինչպես շարքային, այնպես էլ ենթասպաներ և պահեստազորի սպաներ:

Հավաքներն անցկացվում են ընդհանուր ռազմական հմտությունների մակարդակը պահպանելու, ինչպես նաև պահեստազորի սպաների պատրաստման նպատակով։ 

--00--ՍՊ