Հայ գերիների և տեղահանվածների հարցը քվեարկությամբ ներառվեց ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

նկար

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, որն այս պահին հայկական պատվիրակության հետ Ստրասբուրգում է, ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հայ գերիների մասով հարցն ընդգրկվել է օրակարգ։

«Հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվեց ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում։ Քննարկումը տեղի կունենա վաղը»,-գրել է Ռուբինյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը ֆեյսբուքյան էջում գրառում էին արել՝ տեղեկացնելով, որ Եվրոպայի ռեֆորմիստների և ժողովրդավարների քաղաքական խմբում հայ ռազմագերիների վերաբերյալ քննարկումը բավականին թեժ է եղել։ Ադրբեջանական պատվիրակության անդամները, խեղաթյուրելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, կրկին հայտարարել են, թե նոյեմբերի 10-ից հետո գերեվարվածները ռազմագերիներ չեն, և նրանց հանդեպ դեռևս իրավական-դատական գործընթաց պիտի տեղի ունենա։

--00—ԼՄ