Հուսով եմ` ՅՈՒՆԵՍԿՕ-ն կկարողանա առաքելություն ուղարկել ԼՂ․ Ֆրանսիայի արտգործնախարար

ԵՐԵՎԱՆ ԱՊՐԻԼԻ 24,  24News

․

Ֆրանսիան հույս ունի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ի վերջո կկարողանա առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսին, ասաց Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Բապտիստ Լեմուանը։

«ֆրանսիական կողմն իր կարծիքն արդեն հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Նա կոնկրետ քայլեր է ձեռնարկել: Հայաստան է այցելել մշակութային ժառանգության պահպանման փորձագետ Շառլ Պերսոնան»,- նշեց արտգործնախարարը:

Լեմուանը հավելեց, որ մի քանի օր առաջ տեսակոնֆերանս էր կազմակերպվել ֆրանսիացի, ռուս, հայ եւ ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ:

--00--ԱՀ