Հոկտեմբերին պատերազմի հետևանքները պարզ էին․ՀՀ քաղաքական ուժերի հետ ընդհանուր հայտարար չկար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համար պատերազմի հետևանքները պարզ են եղել արդեն հոկտեմբերի սկզբին, սակայն հայաստանյան քաղաքական ուժերի հետ ընդհանուր հայտարար չի եղել: Այս մասին Արցախի նախագահը հայտարարել է ԱՀ քաղաքաշինության նախարարության աշխատանքային կոլեկտիվի և շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

«Չի ձևավորվում քաղաքական կոնսենսուս կամ միասնական կարծիք ընդդիմադիր, իշխանամետ ուժերի, իշխանության միջև, և կարծես թե պատերազմը կանգնեցնելն այդ օրերին համարում էին դավաճանություն»,- ընդգծել է նա:

Հարությունյան նշել է, որ պատերազմի ելքն այլ կլիներ, եթե ՊԲ-ն չկռվեր թուրք-ադրբեջանական զորքերի դեմ։

Նա նաև հավելել է, որ պետք է դասեր քաղել նախորդ սխալներից, կարճ ժամկետներում լուծել տեղահանվածների խնդիրները:

 --00—ՄՀ